Single Blog Title

This is a single blog caption

Սալահ. «Հիանալի զգացում է 30 գոլ խփելը»

«Լիվերպուլի» կիսապաշտպան Մոհամեդ Սալահն ասել է, որ նման քանակի գոլեր խփելուն իրեն օգնում է ողջ թիմը: Հիշեցնենք, որ եգիպտացին ՉԼ 1/8 եզրափակչի՝ «Պորտուի» հետ խաղում (5-0), խփեց այս մրցաշրջանում իր 30-րդ գոլը:

«30 գոլ խփել այսպիսի ակումբի կազմում առաջին իսկ մրցաշրջանում, ինչպիսին «Լիվերպուլն» է, հիանալի զգացում է: Դա, իհարկե, ձեռքբերում է, որից ես գոհ եմ, բայց կանգ առնել չեմ պատրաստվում: Ուզում եմ ավելի մեծ քանակի գոլերի հույս ունենալ: Ամեն օր ջանում եմ աշխատել ինձ վրա և կատարելագործվել: Ես երջանիկ եմ այստեղ, ինձ լավ եմ զգում և 100 տոկոսով վստահ եմ՝ մեզ մոտ ամեն ինչ դեռ առջևում է:

Իմ արդյունավետության մեջ կա թիմակիցներիս ու մարզիչների վաստակը կա, նրանք չափազանց հեշտացնում են իմ առաջադրանքը: Ես խաղում եմ հիանալի, բազմապլան ֆուտբոլիստների հետ», — Սալահի խոսքերն է մեջբերել «Լիվերպուլի» պաշտոնական կայքը:

Leave a Reply