Ռեդնապ. ««Տոտենհեմն» ու «Լիվերպուլը» կարող են հաղթել Չեմպիոնների լիգան»
«Լիվերպուլի» և «Տոտենհեմի» նախկին ֆուտբոլիստ Ջեյմի Ռեդնապպը, որը ներկայումս փորձագետ է հանդիսանում բրիտանական հեռուստատեսությունում, գնահատել է «Տոտենհեմի»՝ Չեմպիոնների լիգան հաղթելու շանսերը:
«Կարծում եմ՝ «Տոտենհեմին» անհրաժեշտ է սկսել տիտղոսներ նվաճել: Մարզչի և խաղացողների համար դա կնշանակի, որ նրանք նոր մակարդակի են դուրս գալ եկել: Ֆուտբոլիստներն ավելի երջանիկ են, երբ թիմին հաջողվում է տիտղոսներ նվաճել: Ընթացիկ մրցաշրջանում նրանք պետք է փորձեն հաղթել Անգլիայի Գավաթը:
Կարող են արդյոք հաղթել Չեմպիոնների լիգա՞ն: Միանշանակ: Այնպես, ինչպես և «Լիվերպուլը»: Սրանք 2 վտանգավոր թիմեր են, որոնք յուրահատուկ խաղացողներ ունեն»,- Ռեդնապպի խոսքերն է մեջբերում Sky Sports-ը: