«Ռեալի» կիսապաշտպանը ցանկանում է տեղափոխվել «Լիվերպուլ»
Մադրիդի «Ռեալի» կիսապաշտպան Դանի Սեբալյոսը գոհ չէ թիմում իր կարգավիճակից և ամռանը ցանկանում է հեռանալ «Լիվերպուլ»:
Ինչպես փոխանցում է Mirror-ը՝ իսպանացի ֆուտբոլիստը կարծում է, որ բավականաչափ խաղաժամանակ չի ստանում ներկայիս մարզիչ Զինեդի Զիդանի գլխավորությամբ: Իսկ «Լիվերպուլը» հետաքրքրված է 21-ամյա ֆուտբոլիստի ծառայություններով և կարծում է, որ Սեբալյոսը արժանիորեն կփոխարինի Էմրե Ջանին, որը, ամենայն հավանականությամբ, կլքի ակումբը ընթացիկ մրցաշրջանի վերջում:
Դանի Սեբալյոսը իր հերթին կարծում է, որ «Լիվերպուլը» լավ թիմ է և այնտեղ տեղափոխությունը իր կարիերայի հրաշալի շարունակություն կլինի:
Հիշեցնենք, որ այս մրցաշրջանում ֆուտբոլիստը Լա Լիգայում անցկացրել է 7 խաղ՝ հեղինակելով 2 գոլ: