Միլներ. ««Լիվերպուլը» ուզում է հաղթել Չեմպիոնների լիգան»
«Լիվերպուլի» կիսապաշտպան Ջեյմս Միլները մեկնաբանել է ՉԼ 1/8 եզրափակչի առաջին խաղում «Պորտուի» դեմ տարած 5-0 հաշվով հաղթանակը:
«Պորտուն շատ լավ թիմ է, բայց մենք ուզում ենք հաղթել ցանկացած մրցաշար, որին մասնակցում ենք: Մոտ օրերս շարունակելու ենք քրտնաջան աշխատել մեր մարզաբազայում, որպեսզի պահպանենք մարզավիճակը»,- Միլների խոսքերն է փոխանցում ՈՒԵՖԱ-ի կայքը: