Կլոպը՝ «Լիվերպուլի» մարզավիճակի մասին. «Պետք է չարացած մնալ»
«Լիվերպուլի» գլխավոր մարզիչ Յուրգեն Կլոպը ասել է իր թիմին, որ լավ մարզավիճակը պահպանելու և թոփ-4 մտնելու համար պետք է չարացած մնալ:
«Հիմա մենք պետք է շարունակենք չարացած մնալ մնացած աշխարհի դեմ: Մենք պետք է ագրեսիվ մնանք: Եթե անընդհատ հաղթում ես, մի փոքր կորցնում ես: Մենք անըհդհատ չենք հաղթում, այլ 2,3 կամ 4 շաբաթ անընդմեջ: Հետևաբար դժվար է լինելու հաղթել նաև 5-րդը:
Մենք բոլորս գիտենք, որ եթե պարտվենք «Նյուքասլին» կկանգնենք այստեղ և այլ կերպ կխոսանք: Մենք պետք է շարունակենք առաջ գնալ: Մենք լավ շրջան ենք ապրում, պետք է պահել սա. դա անելն ամենաբարդն է»,- Կլոպի խոսքերն է մեջբերում Goal-ը: