Կլոպ. «Մենք ոչ մեկին հանգստի հնարավորություն չենք տալու «Պորտուի» հետ խաղում»
«Լիվերպուլի» գլխավոր մարզիչ Յուրգեն Կլոպը պատմել է, որ չի պատրաստվում պահեստային կազմով խաղալ Չեմպիոնների լիգայի 1/8 եզրափակչի «Պորտուի» հետ պատասխան խաղում:
«Այս շաբաթ մենք խաղալու ենք «Նյուքասլի» հետ, իսկ հաջորդ շաբաթ՝ «Պորտուի» և ՄՅՈՒ-ի: «Պորտուի» հետ խաղից առաջ մարդիկ ասելու են. «Հանգստի հնարավորություն տուր նրան, նրան և նրան»:
Նայեք «Արսենալին», ինչպես էին բոլորը նրանց քննադատում շվեդական թիմից կրած պարտության համար: Մենք ոչ մեկին հանգստանալու հնարավորություն չենք տալու: Ե՛վ «Պորտուի», և՛ «Մանչեսթեր Յունայթեդի» հետ խաղերում մենք ուժեղագույն կազմով ենք խաղալու»,- Կլոպի խոսքերն է մեջբերում Liverpool Echo-ն: