Ջերարդ. ««Լիվերպուլի» ներկայիս հարձակումը կատարյալ համադրություն ունի»
«Լիվերպուլի» նախկին ավագ Սթիվեն Ջերարդը, որը ներկայումս աշխատում է մերսիսայդցիների երիտասարդական թիմի հետ, բարձր է գնահատել թիմի հարձակվող Մոհամեդ Սալահի խաղը «Պորտուի» հետ հանդիպմանը (5-0):
««Լիվերպուլը» պարզապես չափազանց շատ ագրեսիա ուներ «Պորտուի» համար: Թվում էր՝ նրանք կարող են գոլ խփել յուրաքանչյուր գրոհի ժամանակ: Եվ մենք տեսանք հրաշալի պահը Սալահի կատարմամբ: Տղային Մեսսիի հետ համեմատելն ուղաժղակի անարդար է:
Հնարավոր է արդյոք համեմատել Մանե-Ֆիրմինո-Սալահ եռյակը «Լիվերպուլի» այն հարձակման հետ, որը կար Սուարեսի օրո՞ք:
2 թիմերն էլ հրաշալի էին: Ինձ թվում, որ այս հարձակման գծում, համեմատած նրա հետ, որը կար Սուարեսի օրոք, ավելի մեծ ներդաշնակություն կա: Մանեն ունի արագություն, Ֆիրմինոն՝ տեխնիկա, նա պահում է գնդակը, իսկ Սալահն անում է և՛ մեկը, և՛ մյուսը, և նաև գոլեր է խփում: Կատարյալ համակցություն:
Այս թիմի աշխատելաոճն ուղղակի հրաշալի է: Տեսեք, թե որքան քիչ է էգոիզմը նրանց մոտ, նրանք փոխանցումներով են խաղում, եթե ինչ-որ մեկն ավելի լավ դիրքում է, նա անմիջապես փոխանցում է ստանում»,- ասել է Ջերարդը BT Sport-ի եթերում: