Ռեկորդներ

Ակումբային ռեկորդներ

  • Առաջին հանդիպում. «Լիվերպուլ» 7–1 «Ռոտերեմ Թաուն», ընկերական խաղ, սեպտեմբերի 1, 1892
  • Առաջին հանդիպում Լանկաշիրի առաջնությունում. «Լիվերպուլ» 8–0 «Հայեր Վալտոն», սեպտեմբերի 3, 1892
  • Առաջին հանդիպում առաջնությունում. «Լիվերպուլ» 2–0 «Միդլսբրո Իրոնոպոլիս», Երկրորդ դիվիզիոն, սեպտեմբերի 2, 1893
  • Առաջին հանդիպում Անգլիայի գավաթում. «Լիվերպուլ» 4–0 «Նենտվիչ Ռոուդ», առաջին որակավորման փուլ, հոկտեմբերի 15, 1892
  • Առաջին հանդիպում Անգլիայի Լիգայի գավաթում. «Լիվերպուլ» 5–0 «Լուտոն Թաուն», երկրորդ ռաունդ, հոկտեմբերի 19, 1960
  • Առաջին հանդիպում Եվրոպական մրցաշարերում. «Լիվերպուլ» 5–0 «Ռեյկյավիկ», Եվրոպական գավաթ, օգոստոսի 17, 1964

Հաղթանակներ

  • Ամենախոշոր հաշվով հաղթանակ. 11–0 «Ստրյոմգոդսետի» դեմ ՈՒԵՖԱ Գավաթակիրների գավաթում, սեպտեմբերի 17, 1974
  • Ամենախոշոր հաշվով հաղթանակ առաջնությունում. 10–1 «Ռոտերեմ Թաունի» դեմ Երկրորդ դիվիզիոնում, փետրվարի 18, 1896
  • Ամենախոշոր հաշվով հաղթանակ Անգլիայի գավաթում. 9–0 «Նյութաունի» դեմ որակավորման երկրորդ փուլում, հոկտեմբերի 29, 1892
  • Ամենախոշոր հաշվով հաղթանակ Անգլիայի լիգայի գավաթում. 10–0 «Ֆուլհեմի» դեմ երկրորդ փուլում, սեպտեմբերի 23, 1986
  • Ամենաշատ հաղթանակներ առաջնության 1 մրցաշրջանում. 30 հաղթանակ 42 խաղերում (1978–1979 մրցաշրջանում)
  • Ամենաքիչ հաղթանակներ առաջնության 1 մրցաշրջանում. 7 հաղթանակ 30 խաղերում (1894–1895 մրցաշրջանում)

Պարտություններ

  • Ամենախոշոր հաշվով պարտություն. 1–9 «Բիրմինգհեմ Սիթիի» դեմ Երկրորդ դիվիզիոնում, դեկտեմբերի 11, 1954
  • Ամենախոշոր հաշվով տնային պարտություն. 0–6 «Սանդերլենդի» դեմ Առաջին դիվիզիոնում, ապրիլի 19, 1930
  • Ամենագոլառատ պարտություն. 2–9 «Նյուքասլ Յունայթեդի» դեմ Առաջին դիվիզիոնում, հունվարի 1, 1934
  • Ամենախոշոր հաշվով պարտություն Անգլիայի գավաթում. 0–5 «Բոլտոնի» դեմ չորրորդ փուլում, հունվարի 26, 1946
  • Ամենախոշոր հաշվով պարտություն Անգլիայի Լիգայի գավաթում. 3–6 «Արսենալի» դեմ հինգերորդ փուլում, հունվարի 9, 2007
  • Ամենաշատ պարտություններ առաջնության 1 մրցաշրջանում. 23 պարտություն 42 խաղերում (1953–1954 մրցաշրջանում)
  • Ամենաքիչ պարտություններ առաջնության 1 մրցաշրջանում. 0 պարտություն 28 խաղերում (1893–1894 մրցաշրջանում)

Գոլեր

  • Ամենաշատ խփած գոլեր 1 մրցաշրջանում. 106 գոլ 30 խաղերում (1895–1896 մրցաշրջանում Երկրորդ դիվիզիոնում)
  • Ամենաշատ գոլեր բարձրագույն դիվիզիոնի 1 մրցաշրջանում. 101 գոլ 38 խաղերում (2013–2014 մրցաշրջանում Պրեմիեր Լիգայում)
  • Ամենաքիչ խփած գոլեր 1 մրցաշրջանում. 42 գոլ 34 և 42 խաղերում (1901–1902 և 1970–1971 մրցաշրջաններում Առաջին դիվիզիոնում)
  • Ամենաշատ բաց թողած գոլեր առաջնության 1 մրցաշրջանում. 97 գոլ 42 խաղերում (1953–1954 մրցաշրջանում Առաջին դիվիզիոնում)
  • Ամենաքիչ բաց թողած գոլեր առաջնության 1 մրցաշրջանում. 16 գոլ 42 խաղերում (1978–1979 մրցաշրջանում Առաջին դիվիզիոնում)

Հանդիսականներ

  • Ամենաշատ հանդիսական առաջնությունում. 58,757 («Չելսիի» դեմ 1949–1950 մրցաշրջանում Առաջին դիվիզիոնում)
  • Ամենաշատ հանդիսական Անգլիայի Լիգայի գավաթում. 50,880 («Նոթինգհեմ Ֆորեստի» դեմ 1979–1980 մրցաշրջանում)
  • Ամենաշատ հանդիսական Եվրոպական մրցաշարերում. 55,104 («Բարսելոնայի» դեմ 1975–1976 մրցաշրջանում)
  • Ամենաքիչ հանդիսական. 1,000 («Լաֆբորոյի» դեմ 1895–1896 մրցաշրջանում Երկրորդ դիվիզիոնում)
  • Ամենաքիչ հանդիսական Անգլիայի գավաթում. 4,000 («Նյութաունի» դեմ 1892–1893 մրցաշրջանում)
  • Ամենաքիչ հանդիսական Անգլիայի Լիգայի գավաթում. 9,902 («Բրենտֆորդի» դեմ 1883–1884 մրցաշրջանում)
  • Ամենաքիչ հանդիսական Եվրոպական մրցաշարերում. 12,021 («Դանդոլկի» դեմ 1882–1883 մրցաշրջանում)

Լիվերպուլը ունեցել է ռեկորդային 95,446 հանդիսական Մելբուրն Վիկտորիի դեմ մինչմրցաշրջանային ընկերական խաղում 2013 թվականի հուլիսին Մելբուրն Կրիկետ Գրաունդում: