Մարզադաշտ

«Էնֆիլդ» (անգլ.՝ Anfield), ֆուտբոլային մարզադաշտ Անգլիայի Լիվերպուլ քաղաքում, որը տեղավորում է 45 276 հանդիսատես՝ դարձնելով այն Անգլիայի 7-րդ մարզադաշտը։ 1892 թվականից սկսած «Լիվերպուլի» տնային դաշտն է։ 1884-1891 թվականներին եղել է նաև «Էվերթոն»-ի տնային դաշտը մինչև վարձավճարի շուրջ առաջացած վեճերի պատճառով նրանց՝ Գուդիսոն Պարկ տեղափոխվելը[2]։ Մարզադաշտն ունի 4 տրիբունա՝ Սպիոն Քոփ, Մեյն տենդ, Սենթեների Ստենդ և Անֆիլ Ռոուդ։ Մարզադաշտում ամենաշատ հանդիսատեսը գրանցվել է 1952 թվականին, երբ Վուլվերհեմպտոն Ուոնդերերսի հետ հանդիպմանը ներկա գտնվեց ռեկորդային՝ 61 905 հանդիսատես[2]։ Հիլզբորոյի ողբերգությունից հետո 1994 թվականից բոլոր տեղերը դարձան նստովի, որը զգալիորեն նվազեցրեց մարզադաշտի տարողունակությունը։ Մարզադաշտի տարածքում է գտնվում նաև 2 դարպաս, որոնք կրում են «Լիվերպուլ»-ի 2 մարզիչների՝ Բոբ Փեյսլիի և Բիլ Շենքլիի անունը։ Մարզադաշտից դուրս գտնվում է նաև Շենքլիի արձանը։ Ծրագրվում էր Էնֆիլդը փոխարինել կառուցվող Ստենլի Փարքով։ Առաջարկը հնչեց ակումբի տերեր Թոմ Հիքսի և Ջորջ Ջիլեթի կողմից, սակայն շուտով մերժվեց «Fenway Sports Group» կազմակերպության կողմից, որը մինչև այժմ մարզադաշտի սեփականատերն է հանդիսանում։ 2014 թվականի դեկտեմբերի 8-ին սկսվեց Մեյն Ստենդի ընդարձակումը[3], որից հետո մարզադաշտի տարողունակությունը կդառնա 55 000։