Single Blog Title

This is a single blog caption

Ալոնսոն մտադիր է գլխավորել «Լիվերպուլը»

«Լիվերպուլի» նախկին ֆուտբոլիստ Խաբի Ալոնսոն հայտարարել է, որ հետագայում կցանկանար գլխավորել «մերսիսայդյան» ակումբը:

«Ժամանակը ցույց կտա, առայժմ վաղ է խոսել այդ մասին: Գիտեմ, որ երկար ճանապարհ պետք է անցնեմ և չեմ պատրաստվում արագացնել իրադարձությունների ընթացքը: Բայց վստահ եմ, որ իմ կապվածությունը «Լիվերպուլի» հետ, հավատարմությունն ու կիրքը ակնհայտ են: Ես այնքան էլ վաղուց չեմ եղել «Էնֆիլդում» և նոր ուժով զգացի իմ կապվածությունը նրան»,- Ալոնսոյի խոսքերն է փոխանցում Goal-ը:

Leave a Reply